Օլիմպիական խաղերը հետաձգվեցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

ՕԽ

Տոկիոյի  32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով: Այս մասին հայտնում է Ճապոնիայի վարչապետի մամուլի ծառայությունը: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգել: 



Ավելի վաղ, ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարել էր, որ վերջանական որոշումը կընդունվի առաջիկա չորս շաբաթների ընթացքում: 

Նշենք, որ իրենց մասնակցության չեղարկման մասին հայտնել են Ավստրալիան, Կանադան և Նորվեգիան: 

Հիշեցնենք, որ ամառային օլիմպիական խաղերը կկայանան 2021-ի հուլիսին: