Պրեմիեր Լիգայի ակումբներն արտասահմանցի ֆուտբոլիստներին արգելել են լքել Անգլիան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News    

Պրեմիեր լիգա

Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլային ակումբները քայլեր են ձեռնարկում թիմերի ֆուտբոլիստներին կորոնավիրուսից պաշտպանելու նպատակով:

Անգլիական ակումբներն արտասահմանցի ֆուտբոլիստներին արգելել են լքել Անգլիան և հորդորել են ինքնամեկուսանալ տներում:

Իտալիայում և Ֆրանսիայում հանդես եկող արտասահմանցի ֆուտբոլիստներին թույլատրվել էր վերադառնալ հայրենի երկրներ և ինքնամեկուսանալ:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Անգլիայում ֆուտբոլային առաջնությունները մինչև ապրիլի 30-ը դադարեցված են: