Կարբիի բնակիչը փորձել է մտնել հարևանի տուն, բնակիչները հանցանքի պահին բռնել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News    

Մարտի լույս 20-ի գիշերը ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց, որ մի տղամարդ փորձել է պատուհանով մտնել Կարբի գյուղի տներից մեկը, սակայն տան անդամները բռնել են։ Օպերատիվորեն դեպքի վայր մեկնած Աշտարակի ոստիկանները Երևանի բնակիչ, 37-ամյա տղամարդուն բերման ենթարկեցին բաժին։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, բերման ենթարկվածը ձերբակալվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։

Աշտարակի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ ձերբակալված տղամարդը փետրվարի 21-ին էլ բնակարանային գողություն է արել։ Քննությանը հայտնի տվյալներով՝ դարձյալ գիշերով մտել էր Օհանավան գյուղի տներից մեկն ու գողացել մոտ երկու միլիոն դրամ և ոսկեղեն։ Այս դեպքում պատուհանով մտել ու դռնով դուրս էր եկել. բանալին դռան վրա էր եղել։ Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։