Մոտակա պարենային խանութ, դեղատուն և շուկա դուրս գալու համար անհրաժեշտ է թերթիկ լրացնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Մարտի 24-ին՝ ժամը 23։59-ից ՀՀ ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը։

Յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալիս քաղաքացիները պետք է լրացնեն այդ թերթիկը՝ նշելով, թե երբ են դուրս գալիս տանից և երբ են վերադառնալու։

Ձևաթուղթը քաղաքացիները կարող են ձեռք բերել covid19gov.am կայքից։

«Ցանկացած թղթի վրա քաղաքացիները պետք է ֆիքսեն ամսաթիվը, տեղաշարժվող անձի անուն, ազգանուն, հայրանունը, ելքի ժամը, հասցեն, այցեության վայրի հասցեն և նպատակը, վերադարձի ժամը», - ներկայացրեց Սուրեն Քրմոյանը։