Մերվել ենք իրավիճակին․ 24-ժամյա հսկողություն է իրականացվում, օրը 3 անգամ ջերմաչափվում ենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News 

Քրիստինե Նիկողոսյանն արդեն 9 օր է, ինչ մեկուսացված է Դիլիջանի «Մոնթե Մելքոնյանի» անվան վարժարանի տարածքում։ Հայաստան է ժամանել մարտի 19-ին՝ Հռոմ-Երևան ուղիղ չվերթով։ 

«Փետրվարի վերջին Իտալիայում արդեն սրվել էր վիճակը։ Հատուկ մեկուսացման ռեժիմ էր սահմանված։ Հայաստան ժամանելուց առաջ, Հռոմի օդանավակայանում անհատական ստուգումներ ենք անցել, ջերմաչափվել ենք։ Երբ ժամանեցինք Հայաստան՝ օդանավակայան չենք մտել, միանգամից ավտոբուսներով տեղափոխվել ենք Դիլիջան», - 24News-ին պատմեց Քրիստինե Նիկողոսյանը։

Քրիստինեի խոսքով՝ 24-ժամյա բժշկական հսկողություն է իրականացվում և օրվա ընթացքում առնվազն 3 անգամ ջերմաչափվում են։

Սոնա Գրիգորյան