Վաղն ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

․

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մարտի 25-ից ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած։

Տա Աստված, հատուկ նպատակով ստեղծված այս մեկուսարանն այսպես դատարկ էլ մնա։Մնացե՛ք տանը։ Եղե՛ք առողջ»։