Դադարեցվում է նաև միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

․

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վաղվանից դադարեցվում է նաև միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը։

«Հարգելի հայրենակիցներ
Վաղվանից դադարեցվում է նաև միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը:

Սեփական մեքենաներով և տաքսիներում թույլատրվելու է միայն երկու անձով (վարորդը ներառյալ) երթևեկելը»: