Հավաքվել են Էջմիածնի կենտրոնական հատվածներում տեղադրված շարժական նստարանները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

էջմիածին

Որպես նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելիչ միջոցառում՝ այսօր ժամանակավորապես հավաքվել են քաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրված շարժական նստարանները։ Այս մասին հայտնում է Էջիմածի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Եթե ձեր առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ լինի հեռացնել նաև ոչ շարժական նստարանները կամ ապամոնտաժել բակերի զրուցարանները (беседка), մենք կանենք դա, սակայն քաղաքի համար այս ծանր պահին կարելի է խուսափել մարդկային և ֆինանսական ռեսուրսներ խլող այդ գործընթացներից, եթե մնաք տանը և նույնը հորդորեք հատկապես ձեր ընտանիքի տարեց անդամներին: