Արցախը միանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի ապահովման կոչին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

ԱԳՆ

Արցախի ԱԳ նախարարությունը թվիթերյան էջում հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Արցախը միանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի՝ գլոբալ հրադադարի ապահովման կոչին և վերահաստատում իր հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի լիակատար պահպանմանը։

Այս կրիտիկական ժամանակաշրջանում ողջ մարդկության ջանքերը պետք է ուղղված լինեն նոր կորոնավիրուսի (#COVID19) համավարակի հաղթահարմանը»։