Նախարարությունը հավաքագրում է բժշկական ուսհաստատությունների ուսանողներին, օրդինատորներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

ան

Նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության կանխարգելմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով առողջապահության նախարարությունը հավաքագրում է միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական բժշկական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողների և կլինիկական օրդինատորների։

Հետաքրքրված անձանց առողջապահության նախարարությունը խնդրում է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 060 80 80 03 ներքին 3101 կամ 3102: