Քննարկվել է կորոնավիրուսով պայմանավորված գործազուրկ ծնողների երեխաների սոցաջակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

փաշինյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների և տնտեսության առողջացմանն ուղղված միջոցառումների և առաջարկությունների շուրջ քննարկում: Անդրադարձ է կատարվել բիզնեսին աշխատատեղերի պահպանման գծով աջակցության գործիքակազմերին, ինչպես նաև ստեղծված իրավիճակով պայմանավորված աշխատանքը կորցրած ծնողների երեխաներին սոցիալական օժանդակություն ցուցաբերելու ծրագրերին: Վարչապետը կարևորել է ռեսուրսներն արդարացի բաշխելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը։ Պատասխանատուներին հանձնարարել է վերջնական տեսքի բերել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմանն ուղղված ծրագրային փաթեթները և ներկայացնել կառավարության առաջիկա նիստի հաստատմանը: