Փաստաբանների և փաստաբանական գրասենյակների աշխատակիցների տեղաշարժը սահմանափակված չէ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

պարետիորոշումներ

Պարետի 24.03.2020թ. սահմանափակվել էին տնտեսական գործունեության բոլոր տեսակները՝ որոշ բացառություններով: Բացառությունների մեջ ներառված չէր փաստաբանական գործունեությունը:Այս մասին տեղեկացնում է փաստաբանների պալատի լրատվական ծառայությունը:

Պարետի որոշմամբ լրացում է կատարվել հավելվածում և ավելացվել է 73 ենթակետը՝ «69.10.0» - Իրավաբանական գործունեություն՝ բացառապես փաստաբանական գործունեության մասով»:

Նշված որոշման համաձայն, փաստաբանների և փաստաբանական գրասենյակների աշխատակիցների տեղաշարժը՝ աշխատանքի վայր (իրավաբանական օգնության տրամադրման վայր) մեկնելու և վերադառնալու մասով, սահմանափակված չէ: