Վարդուհի Պետրոսյանը ստանձնել է գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պարտականությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

վարդուհի

Վարդուհի Պետրոսյանը ստանձնել է Գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պարտականությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդուհի Պետրոսյանը.

«Հարգելի լրագրողներ, տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ Գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պարտականությունները եւ կատարելու եմ մամուլի քարտուղարի գործառույթները։ Շնորհակալություն եմ հայտնում Բարձրագույն դատական խորհրդի բոլոր գործընկերներիս համատեղ աշխատանքի համար»: