Ո՞ր իրավունքները չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News    

ՄԻՊ

Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը կազմակերպվում է արտակարգ ռեժիմով:

Դիտարկումը և բողոքների ուսումնասիրությունը վկայում են, որ անհրաժեշտ է հանրությանն իրազեկել այն մասին, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված են իրավունքներ, որոնք բացարձակ բնույթ են կրում և չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ: Խոսքը վերաբերում է այդ իրավունքներից հետևյալ հիմնականներին՝

1. Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը,
2. դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը,
3. արդար դատաքննության իրավունքը, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և անմեղության կանխավարկածը,
4. դատապարտվածի բողոքարկման իրավունքը, ներման խնդրանքի իրավունքը,
5. մարդու արժանապատվությունը և կյանքի իրավունքը,
6. ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը և խոշտանգման արգելքը,
7. օրենքի առջև ընդհանուր հավասարությունը,
8. ամուսնանալու ազատությունը,
9. երեխայի իրավունքները,
10. կրթության իրավունքը (բացառությամբ մրցութային հիմունքներով կրթության իրավունքը),
11. մտքի և կրոնի ազատությունը: