Վլադիմիր Պուտինն ուղերձով դիմել է ռուս ժողովրդին․РИА Новости

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News    

Կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ժողովրդին։  Գրել է  РИА Новости-ն։

COVID-19 համաճարակը հաստատված է 170 երկրներում:

Այն տարածվել է բոլոր մայրցամաքներում, բացառությամբ՝ Անտարկտիկայի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ առնվազն 370 հազար մարդ վարակվել է, ավելի քան 16 հազարը՝ մահացել:

Ռուսաստանում արձանագրվել է հիվանդության 658 դեպք, ապաքինվել է 29 մարդ, 122 հազարը՝ վերահսկողության տակ են:

Ուղերձում Պուտինն ասել է, թե եկրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ սահմանադրական փոփոխությոնների վերաբերյալ քվեարկության օրը հետաձգելը նպատակահարմար է։

Քվեարկությունը նախատեսվում էր ապրիլի 22-ին։

ՌԴ նախագահը նաև ոչ աշխատանքային է հայտարարել առաջիկա շաբաթը՝ աշխատավարձի պահպանմամբ։ Նա նաև հավելել է, որ 6 ամսով կերկարաձգվեն բոլոր մարդկանց նպաստները, որոնք պետք է փաստաթղթեր ներկայացնեին ժամկետը երկարացնելու համար: Դա այժմ կարվի ինքնաբերաբար։