Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին՝ անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ տիկին Էկատերինի Սակելլարոպուլուին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ և մաղթել խաղաղություն և շարունակական առաջընթաց:

«Հայ-հունական դարավոր բարեկամության հիմքում ընկած են մեր ժողովուրդների նույնական արժեքները, պատմամշակութային սերտ առնչությունները և փոխադարձ անկեղծ համակրանքը:

Համոզված եմ, որ Հայաստանի և Հունաստանի միջև արդյունավետ համագործակցությունն ապագայում ևս կամրապնդվի և կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,– ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: