Երգչուհի Թեյլոր Սվիֆթը կարող է Քարդաշյանին բանտ նստեցնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

,

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը կարող է հայտնվել բանտում: Այս մասին տեղեկացրել է The Mirror պարբերականը: 

Պատճառն այն է, որ Քիմը ձայնագրել է ռեփերի և երգչուհու հեռախոսազրույցն ու հրապարակել: Զրույցը ռեփերի երգերից մեկի մասին է, որտեղ վերջինս ոչ պարկեշտ արտահայտություն է անում երգչուհու հասցեին: 

Ձայնագրությունում Սվիֆթն ասում է, որ նա այդպիսի երգ թողարկելու համաձայնություն չի տվել:

Ձայնագրության տարածումից հետո օգտատերերը մեկնաբանություններ են թողել, որոնցում ասվում է, որ Սվիֆթը կարող է դատի տալ Քիմին: 

Բանն այն է, որ Սվիֆթը, ինչպես ինքն է նշում, տեղյակ չի եղել իրեն ձայնագրելու մասին, մինչդեռ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում օրենքը պահանջում է ձայնագրման ժամանակ բոլոր կողմերի տեղեկացվածությունը: Իսկ առանց երկրորդ կողմի տեղեկացվածության կարելի է հրապարակել միայն հանցագործություն կանխելու նպատակով:

Նշենք, որ Սվիֆթի ու Ուեստի հարաբերություններն մեղմ ասած այնքան էլ լավ չեն: Բոլորին հայտնի է 2009-ի մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ Ուեստի հայտարարությունն այն մասին, որ մրցանակը Բեյոնսեինն էր, ոչ թե Սվիֆթինը: 

Այդ հայտարարությունը վրդովվեցրել է երգչուհուն, քանի որ նա երկրպագում էր ռեփերին: Ռեփերը նաև հետագայում չի մոռացել Սվիֆթի մասին: Նա երգ է թողարկել, որում երգչու հասցեին անպարկեշտ խոսքեր են հնչում: