Սևանի «Հարսնաքար»-ի մոտ ավտոմեքենան բախվել է գնացքին. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

վթար

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 25-ին, ժամը 14:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է գնացքին:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 65-րդ կմ-ին «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռուբեն Ա., ծնված 1970 թ.) բախվել է գնացքին. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»,- ասված է հաղորդագրությունում:

Տեսանյութեր

Live

Լրահոս