БТР-ները հանում ա փողոց, թե`տնից դուրս չգա՛ք, մատ թափ տալով չի՝վնասները պետք է փոխhատուցվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News 

«Պետությունը պետք է հրատապ կատարի քաղաքացու հանդեպ ունեցած սոցիալական պարտավորությունները»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Կարգը սահմանված չէ, թե ինչպես են փոխհատուցվելու քաղաքացիների կրած վնասները։ Այսօր եկել է ժամանակը, որ պետությունը հիշի, որ քաղաքացին ոչ միայն պարտականություններ, այլև իրավունքներ ունի։ БТР-ները շարել փողոցներում, ժամը մեկ հայտարարել այսքան վիրուս տարածվեց, քաղաքացիներին ասել՝ հանկարծ տնից դուրս չգաք, միայն մատ թափ տալով չի։ Պետք է դրանից առաջ պայման ապահովել»,- ասել է Պետրոսյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս