Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Իրանի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

․

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան և  Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցում կարևորել են նոր տիպի կորոնավիրուսի հաղթահարման գործում փոխաջակցությունը։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբկլոգում։

«Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ ունեցած հեռախոսազրույցում շնորհավորեցի գործընկերոջս Նոուռուզի առթիվ։ Երկուստեք ընդգծեցինք ամուր համակարգման, համերաշխության և փոխաջակցության կարևորությունը՝ նոր տիպի կորոնավիրուսի հաղթահարման և մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության և համագործակցության առավել ամրապնդման ուղղությամբ աշխատելու գործում»,- ընդծել է Զոհրաբ Մնացականյանը։