Մարդիկ պակաս լրջությամբ են մոտենում կորոնավիրուսին, դրա համար խիստ ցուցումներ մտցվեցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News 

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը չի ցանկանում գնահատել, թե մինչև կորոնավիրուսի տարածումն ինչ գործողություններ պետք է արվեին: 24News-ի հետ զրույցում նա կարևորեց այն հանգամանքը, որ անհրաժեշտ է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել վարակի հետագա տարածումը կանխելու համար, քանի որ եթե վիրուսը կառավարելի չլինի, բուժհիմնարկները կոլապսի կենթարկվեն:

«Համաճարակը փորձություն է ոչ միայն առողջպահական համակարգի, այլ, ընդհանրապես, պետական ամբողջ համակարգի համար։ Կարևորում եմ, որ մարդիկ լուրջ վերաբերվեն այս ամենին: Բնակչությունը պակաս լրջությամբ է մոտենում կորոնավիրուսին, դրա համար էլ խիստ ցուցումներ մտցվեցին»,- ընդգծեց Զեյնալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս