«Վայբեր» հավելվածով տարածվում են խուճապ առաջացնելու միտում ունեցող հաղորդագրություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նախազգուշացնելով արտերկրից ստացվող նոր վտանգավոր հաղորդագրությունների մասին:

«ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ‼️ Ժողովուրդ, Վայբերով տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ։ Համարը ուկրաինական ա։ Բայց կարող է լինել այլ ցանկացած երկրից։ Եվ այլ մեսենջերով, Ֆեյսբուքում, Վոթզափով եւ այլն։ Ամենայն հավանականությամբ սա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ ինքնաբուխ աշխուժակների կողմից։ Մի հավատացեք, նման հաղորդագրություն պատկան մարմինները չեն կարող ձեզ ուղարկել։ Զգոն եղեք։ Ու ամեն դեպքում #ՄնաՏանը

Մերսի հայտնաբերելու համար»,- գրել է Մարտիրոսյանը: 

Տեսանյութեր

Live

Լրահոս