Բալասանյանի քարոզչությունը՝ հանուն Քոչարյանի ազատության մղվող պայքարի մի մաս. «Ժամանակ»

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

.

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների վերջին մեկ-մեկուկես ամսվա պասիվությունը բացատրվում է այն հանգամանքով, որ բոլոր ուժերն ու ռեսուրսները ուղղվել են Արցախի Հանրապետություն:

Քոչարյանի աջակիցները իրենց ամբողջությամբ նվիրել են նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի քարոզչությանը՝ համարելով, որ սա ևս հանուն Քոչարյանի ազատության մղվող պայքարի մի մասն է: Չնայած արդեն կայուն համոզմունք է ձևավորվում, որ այս մարտը ևս տանուլ է տրված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: