«Բոլորս էլ լավ լուրերի կարիք ունենք». Փաշինյանը՝ Հայաստանի միջազգային 2 նվաճումների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խոսել է Հայաստանի արձանագրած երկու կարևոր հաջողության մասին: Առաջինն այն է, որ հրապարակվել է V-Dem Institute֊ի «Ժողովրդավարություն 2020» զեկույցը, որը ներառում է 202 երկիր՝ հիմնվելով 1789 թվականից մինչև օրս պարբերաբար հավաքագրվող տվյալների վրա։

«Հայաստանում դեմոկրատամետ ակտիվիստները հիմա կարող են վայելել իրենց խաղաղ ցույցերի պտուղները՝ տոնելով այն փաստը, որ դեմոկրատական ճանապարհով ընտրված կառավարությունն արդեն մի ամբողջ տարի՝ 2019 թվականից, իշխանության է»,- նշված զեկույցում:

Մյուս զեկույցը, որ հրապարակվել է Տնտեսական ազատության ցուցիչն է: Եթե նախկինում Հայաստանի տնտեսությունը չափավոր ազատ էր, 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը գնահատվել է «հիմնականում ազատ» և առաջաընթաց է գրացել 13 հորիզոնականով՝ զբաղեցնելով 34-րդ հորիզոնոկանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս