Կորոնավիրուսի տարածման ֆոնին Իսրայելը պատրաստ է երկրի լիակատար շրջափակմանը. Նեթանյահու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

 

նեթանյահու.
The Jerusalem Post-ը գրում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մարտի 25-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման ֆոնին իշխանությունը պատրաստ է երկրի լիակատար շրջափակմանը: 

«Այն քայլերը, որոնք մենք ձեռնարկել ենք Իսրայելում, ձեռնարկվում են ամբողջ աշխարհում, սակայն դրանք բավարար չեն, քանի որ հիվանդների թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր երեք օրը մեկ։ Երկու շաբաթ անց մենք կարող ենք ունենալ արդեն հազարավոր հիվանդներ, որոնցից շատերը մահվան շեմին կհայտնվեն։ Այդ պատճառով, իրավիճակի բարելավում չտեսնելու դեպքում, մենք այլ ընտրություն չենք ունենա, քան երկրում ամբողջական շրջափակում մտցնելը»,-ասել է Նեթանյահուն:

Իսրայելում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 5-ի, 39-ի վիճակը գնահատվում է ծանր, 64-ը՝ ապաքինվել է: