Չինաստանը Վրաստանին 420 հազար դոլարի արագ թեստեր է նվիրաբերել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

կորոնավիրուս

Չինական Սիչուան նահանգի կառավարությունը Վրաստանին է նվիրաբերվել կորոնավիրուսային և այլ շնչառական հիվանդությունների արագ փորձարկումների համար նախատեսված թեստեր: Չինաստանում Վրաստանի դեսպանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ 420 հազար դոլար արժողությամբ թեստերն արդեն Վրաստանում են: 

Չինացի գիտնականների կողմից ստեղծված արագ թեստերը կարողանում են ընդամենը 15 րոպեի ընթացքում ախտորոշել վարակը մարդը մոտ: Չինական արագ թեստերը ստեղծվել են Ուհանում համաճարակի բռնկումից մեկ ամիս անց: