Լիբանանում կորոնավիրուսով վարակված հայ է մահացել. Արևելք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News     

լիբանանհայ

Բեյրութում մահացել է լիբանանահայ երիտասարդ Պետիկ Օղկասյանը: Այս մասին «Արևելք»-ը տեղեկացրել է հանգուցյալի ընկերներից։

Նշվում է, որ նա 2 օր առաջ վատ է զգացել և փոխադրվել է «Ռաֆիկ Հարիրիի» անվան հիվանդանոց, որտեղ էլ մարտի 25-ին կնքել է իր մահկանացում:

Լիբանանյան MTV Lebanon կայանը, Պետիկի մահվան լուրից մեկ ժամ անց կարճ տեղեկություն է հաղորդել, որ Պետիկ Օղկասյանը վարակված է եղել կորոնավիրուսով, որի հետևանքով էլ մահացել է։

Կայանը նաև հայտնել է, որ Օղկասյանը տառապում էր այլ հիվանդություններով:

Կայանին հաղորդմամբ՝ Պետիկ Օղկասյանի մահով Լիբանանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 6-ի։

Նշենք, որ հանգուցյալը 2 զավակի հայր էր: