ՌԴ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը այլ երկրների հետ. ՏԱՍՍ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

ռդ

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրահանգել է «Ռոսավիացիա»-ին 2020 թվականի մարտի 27-ից դադարեցնել կանոնավոր և չարթերային չվերթները: Դա վերաբերում է բոլոր կանոնավոր և չարթերային թռիչքներին: Բացառություն կարվի միայն այն չվերթների համար, որոնք արտերկրից վերադարձնում են ՌԴ քաղաքացիներին: Մինչև մարտի վերջ և ապրիլի սկիզբ ռուսաստանցիներին կվերադարձնեն աշխարհի ավելի քան 20 երկրներից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը տրանսպորտի նախարարությանը եւ «Ռոսավիացիա»-ին հանձնարարել է կազմակերպել մարտի 26-ից օդանավակայաններում Ռուսաստանի Դաշնության բոլոր այն քաղաքացիների ստուգումը, րրոնք ժամանել են կորոնավիրուսի գրանցված դեպքեր ունեցող երկրներից:

Նշենք, որ մինչև վերջերս Ռուսաստանն օդային հաղորդակցություն էր իրականացնում խոշոր երկրների մայրաքաղաքների հետ:

Տեսանյութեր

Live

Լրահոս