Սեբաստիա փողոցում «Նիվան» բախվել է արտաքին լուսավորության սյանն ու շրջվել. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

վթար

Հայաստանի ԱԻՆ-ում մարտի 25-ին՝ ժամը 22:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 155 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտոթվար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Կառլեն Ղ., ծնված 1993 թ.) մակնիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորության սյանը եւ կողաշրջվել:

Ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր Նարեկ Ս.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: