Կառավարությունը հաստատեց COVID-19 տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News    

կորոնավիրուս

Կառավարությունը հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը։ 

Ներկայացնող նախագծով առաջարկվում է ընդունել աջակցության համապարփակ ծրագիր, որն ուղղված է լինելու հետևյալ խնդիրների լուծմանը. մասնավորապես՝ ըստ ոլորտների օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ առանձին  տնտեսավարողների մոտ կանխատեսվող  ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը, տնտեսության կայուն և շարունակական զարգացմանը, կորոնավիրուսի հետևանքով աշխատանք կորցրած խմբերի բացահայտմանը և օժանդակելուն, ապահովել սոցիալապես անապահով, սոցիալական խոցելի խմբերի սոցիալական անվտանգությանը, աջակցել նրանց և նրանց ընտանիքների տնտեսական կայունացմանը, կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի նպատակով նպաստել առողջապահական համակարգի վերազինմանը, ապահովել պարենային, դեղորայքային, հումքային, իրային և այլ անհրաժեշտ պահուստների կառավարման արդյունավետությունը: