27-ամյա վարորդը Նիվայով բախվել է էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News 

հասարակական

Երեկ՝ մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Կառլեն Ղազարյանը իր վարած Վազ 2121 մակնիշի 71 VC 100 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա և Կուրղինյան փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Կ. Ղազարյանն ու ուղևոր Նարեկ Սուքիասյանը, ում տվյալները ճշտվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։