Իտալիայում բուժքույրը COVID-19-ի թեստի դրական պատասխանից հետո ինքնասպան է եղել. Daily Mail

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

իտալիա
Daily Mail-ը գրում է, որ Իտալիայի Մոնցա քաղաքում 34-ամյա բուժքույր Դանիելա Տրեցցին ինքնասպան է եղել, երբ կորոնավիրուսի սեփական թեստը դրական է եղել: 

Տրեցցին աշխատել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, սակայն մարտի 10-ից կարանտինում էր, քանի որ մոտը կորոնավիրուսի ախտանշաներ էին ի հայտ եկել: Երբ թեստը դրական արդյունք է տվել, նա ինքնասպան է եղել:

Իտալիայի Բուժքույրերի ազգային ֆեդերացիան դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել՝ նկատեով, որ բուժաշխատողները ու մասնավորապես բուժքույրերը Իտալիայում սթրեսային վիճակում են: