«Նորք» ինֆեկցիոնի բուժանձնակազմի համար երևանյան հյուրանոցը 100 սենյակ է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

հյուրանոց

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմն իր մեկուսացումը շարունակելու է անցկացնել «Holiday Inn Express Yerevan» հյուրանոցում, ընտանիքի անդամների և շրջապատի առողջության պաշտպանության համար։ Այս մասին տեղեկացնում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը՝ ֆեյսբուքյան էջում:

«Հյուրանոցը անձնակազմին տրամադրել է 100 սենյակ։ Կարևորում և գնահատում ենք հյուրանոցի տնօրինության մեծահոգի քայլը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ հիվանդանոցը վերապրոֆիլավորված է որպես միայն կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժհաստատություն։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված՝ մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն: Այդ կապակցությամբ հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ:
Նշենք,որ մարտի 26-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսի գրանցված 290 դեպք: