Կիև-Երևան-Կիև հատուկ չվերթով տեղափոխվել են Ուկրաինայի և Հայաստանի 150-ից ավել քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

չվերթ

Ուկրաինական ավիաընկերությունը չարտերային չվերթ է իրականացրել Երևանից: AnalitikaUA.net-ի տեղեկություններով այս մասին փոխանցում է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը:

Մարտի 25-ին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի շնորհիվ Կիև-Երևան-Կիև հատուկ չվերթով 150-ից ավել Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ են վերադարձել, որոնք Ուկրաինայում ունեին կացության կարգավիճակ:

«Քաղաքացիների վերադարձի աշխատանքներ շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես Կիևից Երևան փոխադրվել է 62 ուղևոր, որից  մեծամասնության կազմում ՀՀ քաղաքացիներ են, իսկ Երևանից Կիև՝ 92-ը: