Երևանում բախվել են 5 ավտոմեքենա. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

վթար

Մարտի 25-ին՝ ժամը 22:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 62 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tida» (վարորդ՝ Հրանտ Հ.), «Opel Vectra» (վարորդ՝ Դավիթ Գ.), «Opel Astra» (վարորդ՝ Արտյոմ Ս.), «Peugeot 308» (վարորդ՝ Քնարիկ Ս.) և «Volkswagen» (վարորդ Արմեն Հ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Live

Լրահոս