Կենդանիներին մեքենայից կապած և ասֆալտի վրայով քարշ տվող քաղաքացու ինքնությունը պարզվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

ջանոյան

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը տեղեկացնում է․ «Համացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»։

Ավելի վաղ շրջանառվող լուսանկարների մասին գրել էր նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում շանը մեքենայից կապած ու քարշ տվող քաղաքացուն գտել և ենթարկել քրեական պատասխանատվության: