Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 1 բժիշկ և շտապօգնության մեքենայի վարորդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

շտապ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 1 բժիշկ և շտապօգնության մեքենայի վարորդ: Այդ մասին կառավարության ասուիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հայաստանում, դժբախտաբար, ևս մեկ բժիշկ և մեկ շտապօգնության վարորդ վարակված են կորոնավիրուսով», - ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ երեկ մեկուսացվել է ևս 140 անձ՝ Երևանի Էրեբունի շրջանի արտադրամասի աշխատակիցներից: 

«Ինչքան փորձում ենք պաշտպանել իրենց արտահագուստով, դիմակներով, ձեռնոցներով, ակնոցներով, միևնույն է, նրանք շատ-շատ են շփվում վարակված անձանց հետ, տեղափոխում նրանց: Մեր խնդիրն է նրանց գոնե շուտ հայտնաբերել և մեկուսացնել: Այս երեք բուժաշխատողները մեկուսացված են»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսով է վարակվել ինֆեկցիոն հիվանդանոցի մի բուժքույր:

Տեսանյութեր

Live

Լրահոս