Սարի թաղի 33-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել են ատրճանակ, պահեստատուփեր, 23 փամփուշտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Մարտի 25-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ,  ապօրինի զենք պահելու և կրելու դեպք բացահայտեցին։ Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ժամը 18.15-ի սահմանում  ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկվեց Սարի թաղ բնակիչ, 33-ամյա տղամարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեցին ատրճանակ, պահեստատուփեր ու 23 փամփուշտ։ Հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքը առգրավվեց ու փաթեթավորվեց։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։