Կառավարությունը հաստատել է տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News    

Կառավարություն

Կառավարությունը հերթական նիստում հաստատել է տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ ծրագիրը:

Նախագիծը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ ծրագիրը ուղղված է փոքր բիզեսի աջակցությանը:

Նախարարը հավելել է, որ գործիքի շահառուները կլինեն այն կազմակերպությունները, որոնք 2019 թ․
 ընթացքում ունեցել են 24 մլն-ից մինչև 500 մլն դրամ իրացման շրջանառություն․

«Այստեղ մենք արդեն ունենք ոլորտային թիրախավորում, որովհետև փորձել են այս աջակցությունն ուղղել առավել խոցելի ուղղություններին, որոնք այս կարճ ժամանակահատվածում ունեն լիկվիդայնության խնդիրներ»։  

Խաչատրյանն ասել է՝ 3 տարվա այս աջակցության առանձնահատկություն այն է, որ կազմակերպություններն ընտրվում են իրենց բնորոշ այն օբյեկտիվ չափորոշիչներով, որոնք առկա են եղել 2019 թ․ ընթացքում: