Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի ԱԺ-ի՝ իշխանությանը սատարող կուսակցությունների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

բակո

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։

Անդրադարձ է կատարվել ս.թ. մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին:

Այդ համատեքստում երկրի ղեկավարը մեկ անգամ ևս կարևորել է հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման նպատակով նախընտրական շրջանում բոլոր կանխարգելիչ և կազմակերպչական աշխատանքների իրականացման, սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև կորոնավիրուսի դեմ պայքարում նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում հնարավոր լրացուցիչ միջոցների ձեռնարկման հետ կապված խնդիրների իրականացման ուղիները:

Հանդիպմանը մասնակցում էր պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: