Ընդհանուր ուղևորահոսքը Երևանում մոտ 30 անգամ կրճատվել է, գրանցվել է 158 խախտում. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

ավինյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆոյսբուքյան էջում անդրադարձել է ընդհանուր ուղևորահոսքին և վարչական իրավախախտումների մասով կազմված արձանագրություններին:

«Մարտի 25-ի դրությամբ ընդհանուր ուղևորահոսքը Երևանում մոտ 30 անգամ կրճատվել է։ Մոտավորապես նույն պատկերն է մարզերում:

1. Մեր քաղաքացիները բավականին գիտակցաբար են մոտենում այս վիճակին, բայց, իհարկե լինում են նաև խախտումներ։ Ոստիկանությունը երեկ վարչական իրավախախտման 158 արձանագրություն է կազմել։

2. Եվս մեկ անգամ պետք է խնդրեմ մեր քաղաքացիներին խստորեն հետևել ազատ տեղաշարժի սահմանափակումներին, որովհետև դրանք արված են միայն վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով»,-գրել է պարետը: