Կորոնավիրուսով պայմանավորված՝ դադարեցվել է Շախմատի հավակնորդների մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

շախմատ

Շախմատի հավակնորդների մրցաշարը ևս դադարեցվեց: Այս մասին հայտնում են մրցաշարի կազմակերպիչները,- փոխանցում է sports.ru-ն: 

Մրցաշարն անցկացվում էր Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում: Այն այս տարի չեղարկվեց՝ կորովիրուսային հիվանդությամբ պայմանավորված:

Մինչ այժմ մրցաշարում անցկացվել է 7 տուր: Մրցաշարային աղյուսակում Յան Նեպոմնյաշչին և Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեն հավասար 4,5-ական միավոր: 

Նշենք,որ մրցաշարին մասնակցում է 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: