Թումոն կնվիրի 50 համակարգիչ առցանց դասերին մասնակցելու հնարավորություն չունեցող երեխաներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

թումո

«Թումո» տեխնոլոգիական կենտրոնը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.

«Արագ արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կոչին՝ ուրախ ենք հայտնել, որ Թումոն նախարարությանը կնվիրի 50 լավ վիճակում գտնվող iMac համակարգիչներ, որոնք կհատկացվեն այն երեխաներին, ովքեր չեն կարողանում մասնակցել առցանց դասերին համակարգիչ չունենալու պատճառով։

Դիմում ենք ՏՏ ընկերություններին, հիմնադրամներին, մեր բոլոր գործընկերներին՝ միանալ այս նախաձեռնությանը, որպեսզի ոչ մի երեխա չկտրվի իր կրթական ուղուց»:

Տեսանյութեր

Live

Լրահոս