Արցախում ընդլայնվել է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված միջոցառումների ցանկը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

.

«Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի որոշմամբ՝ ընդլայնվել է կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ցանկը»: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Քաղաքապետարանի միջոցներով և աշխատակիցների մասնակցությամբ, ալկոգել ախտահանիչ նյութի տարաներ են տեղադրվել կենտրոնական շուկայի մուտքերում, ավտոկայաններում, մայրաքաղաքում կանոնավոր երթուղիները սպասարկող բոլոր ավտոբուսների ուղևորասրահներում, բազմահարկ բնակելի շենքերի վերելակներում, ինչպես նաև Ստեփան Շահումյանի անվան օղակաձև ու Ազատամարտիկների պուրակներում: Ախտահանման աշխատանքներ են իրականացվում նաև կանգառ-սրահներում»,- ասված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս