Դիահերձարանում գողացել են հանգուցյալի ոսկյա մատանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News 

հասարակական

Երեկ՝ մարտի 25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, Շավարշ Փ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04:00-ին, Թոթովենցի փողոցի շենքերից մեկի իր բնակարանում հանկարծամահ է եղել իր պապիկը՝ 82-ամյա Ռազմիկ Թ.-ն, այս մասին հայտնում է Shamshyan․com-ը:

Ինչպես հայտնում է աղբյուրը, Շավարշ Փ.-ն, որը Հանրապետությունում գործող փաստաբանական ընկերություններում մեկում փաստաբան է, հայտնել է, որ պապիկի դին տեղափոխել են ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ դիահերձարան և առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում դիահերձարանում գողացել են հանգուցյալի մատի ոսկյա մատանին:

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: