Զովունիում կրակոցներ արձակած անձիք հայտնաբերվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News   

Մարտի 23-ի գիշերը ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Զովունի գյուղի մի արտադրամասի տարածքում մի քանի անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցներ։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեց միջադեպի մասնակիցների շրջանակը։ Նրանց հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ՝ ոստիկանները բացատրական աշխատանք իրականացրին։ Արդյունքում՝ կողմերը ներկայացան ոստիկանության Նաիրիի բաժին։

Մասնակիցներից երկուսը բաժին բերեցին որսորդական հրացանն ու գազային ատրճանակը, որոնք փաթեթավորվել են՝ փորձաքրեագիտական վարչություն ուղարկվելու համար։ Շուտով հայտնաբերվեց նաև մեջադեպի մասնակիցներից մեկի «BMW»-ն, որը դեպքի ժամանակ վնասվել էր։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս