ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնը չի օգտվի արձակուրդի համընդհանուր պայմաններից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News   

ԵՊԲՀ

Երեւանի պետական բժշկական համալսարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է գիտխորհրդի որոշումը ուսումնական գործընթացի վերաբերյալ: Դրանում ներկայացված են հեռավար ուսուցման, եւ արձակուրդային շրջանի փոփոխման պայմանները:

Ըստ այնմ՝

Առաջարկվում է 2020-ի մարտի 20-ի հեռակա եղանակով կատարված հարցման եւ դրա արդյունքում ընդունված թիվ 4 որոշման մեջ կատարել հետեւյալ փոփոխությունները ՝

1. Դադարեցված համարել Համալսարանի կրթական գործունեությամբ պայմանավորված աշխատանքները, դասընթացները 2020 թվականի մարտի 16-ից՝ սույն հրամանով նախատեսված կարգով եւ ժամկետներով, բացառությամբ Համալսարանի քոլեջի եւ «Հերացի» ավագ դպրոցի:

2. Համալսարանի ուսանողների համար սահմանել արձակուրդային շրջան՝

 Ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագիտական, հանրային առողջության, ռազմաբժշկական ֆակուլտետների ուսանողների 1-ից 3-րդ կուրսերի համար՝ 2020 թվականի մարտի 23-ից մարտի 27-ը ներառյալ ընկած ժամանակահատվածով՝ ամառային արձակուրդի համապատասխան օրերի փոխարեն.

 Ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագիտական, հանրային առողջության, ռազմաբժշկական ֆակուլտետների ուսանողների 4-ից մինչեւ ավարտական կուրսերի համար՝ 2020 թվականի մարտի 23-ից ապրիլի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածով՝ ամառային արձակուրդի համապատասխան օրերի փոխարեն:

3. Համալսարանի քոլեջում եւ «Հերացի» ավագ դպրոցում դասընթացներն իրականացնել հեռավար առցանց ռեժիմով:

4. Հանձնարարել Համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ. Ռ. Ավետիսյանին կազմակերպել հեռավար կրթություն՝

 Ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագիտական, հանրային առողջության, ռազմաբժշկական ֆակուլտետների ուսանողների 1-ից 3-րդ կուրսերի համար՝ 2020 թվականի մարտի 30-ից, համաձայն գործող դասացուցակի,

 Ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագիտական, հանրային առողջության, ռազմաբժշկական ֆակուլտետների ուսանողների 4-ից մինչեւ ավարտական կուրսերի համար՝ 2020 թվականի ապրիլի 6-ից՝ համաձայն գործող դասացուցակի:

5. Համալսարանի կլինիկական օրդինատուրայում եւ հետբուհական կրթության ունկնդիրների դասընթացները դադարեցնել, մինչեւ վերսկսման մասին որոշում ընդունելը:

6. Համալսարանի ներքոթվարկյալ ամբիոնների դասախոսների համար սահմանել արձակուրդային շրջան՝

 Ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագիտական, հանրային առողջության, ռազմաբժշկական ֆակուլտետների 1-ից 3-րդ կուրսերում դասավանդող դասախոսների համար՝ 2020 թվականի մարտի 23-ից մարտի 27-ը ներառյալ ընկած ժամանակահատվածով՝ ամառային արձակուրդի համապատասխան օրերի փոխարեն, բացառությամբ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի աշխատողների.

 Ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագիտական, հանրային առողջության, ռազմաբժշկական ֆակուլտետների 4-ից մինչեւ ավարտական կուրսերում դասավանդող դասախոսների համար՝ 2020 թվականի մարտի 23-ից ապրիլի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածով՝ ամառային արձակուրդի համապատասխան օրերի փոխարեն, բացառությամբ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի աշխատողների: