Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Արցախ

«Արցախի բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան: Առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել»:  Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։