Աշխարհի ամենահայտնի մարզադաշտերից մեկը վերածվել է դաշտային հոսպիտալի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

կորոնա

Կորոնավիրրուսով պայմանավորված՝ Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան ողջ երկրում անցած շաբաթ դադարեցրել է ֆուտբոլը: Ռիոյում «Մարականա» մարզադաշտը վերածվել է հոսպիտալի՝ կորոնավիրուսով վարակվածների համար: Այս մասին տեղեկացնում է news.sportbox.ru-ն:

Նշենք, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 2500 հաստատված դեպք, որից 50-ը՝ մահվան ելքով:

«Մարականայից» բացի, որպես ժամանակավոր հոսպիտալներ կօգտագործվեն նաև «Կորինտիանսի», «Սան Պաուլուի», «Բոտաֆոգոյի» և «Սանթոսի» մարզադաշտերը: