Հորդորում ենք լինել հանդուրժող և ըմբռնումով մոտենալ երբեմն գոյացող հերթերին․ Նորքի ԻԿՀ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

նորք

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը դիմել է քաղաքացիներին․

«Հարգելի քաղաքացիներ,
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, ստեղծված իրավիճակում «Նորք» ԻԿՀ-ն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը ենթադրելի էր։

Հորդորում ենք լինել հանդուրժող և ըմբռնումով մոտենալ երբեմն գոյացող հերթերին։ Ընդունարանում գոյացող հերթերը պայամանավորված են հիվանդների մեծ հոսքով և ստացիոնարում հիվանդասենյակների հագեցմամբ։ Խնդրում ենք լինել հանդուրժող և չխոչընդոտել հիվանդանոցի գերբեռնված աշխատանքին»։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս